Կարևոր իրադարձություններ

«Երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն ԵԽԽՎ-ն պետք չէ»

14 Հոկտեմբեր, 2017 15:55
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն ԵԽԽՎ-ն պետք չէ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն հոկտեմբերի 13-ին կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ։ Խոսքը վերաբերվում է այդ երկրում մարդու իրավուքների կոպիտ ոտահարման, ժողովրդավարականա զատությունների սահմանակափման վերաբերյալ իշխանությունների որդեգրած գործելաոճին։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներակյացուցիչ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարեց,որ ինքը դեռ գարնանն էր առաջարկել սույն օրինգածի հիման վրա հարուցել Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելու գործընթացը,քանի որ օրենքը պարտադրում էր անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմեդովին։ Այդ մասին,ի դեպ հայտարարել էր նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը։ Ադրբեջանը մինչդեռ օերերս իր պաշտոնական չինովնիկների՝ ընդհուպ նախագահի շուրթերով հայտարարեց,որ մեծ հաշվով իրենց համար մեկ է՝ կլինեն Եվրոխորհրդում թ ոչ։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ,երբ այս կառույցի ղելավարի պաշտոնը զբաղոցնում էր տխրահռչակ Պեդրո ագրամունտը,Ադրբեջանը ոչ միայ օրենքներ էր ընդունում հակահայկական բանաձևերի տեսքո,այլև հսկայական գումարներ ծախսում այս կառույցում գործունեություն ծավալելու ու պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ։ Հիմա,երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս,Ադրբեջանը հայտարարում է,որ իրեն ԵԽԽՎ-ն պետք չէ։ Սա ոչ մի կերպ հայկական կողմին չպետք է հետ պահի Ադրբեջանին վերջնականապես հետ մեղելու միջազգային այս կառույից։ Մեծ հաշվով ԵԽԽՎ-ն ԼՂհ հարցի կարգավորման համար մանդատ չունի,սակայն միջազգային դիվանանգտիության մեջ շատ հարցեր լուծվում են հենց նմանատիպ կառույցներում շփումների ընթացքում։ այնպես որ պետք է շարունակել Ադրբեջանին դուրս մղելու գործընթացը։ Ինչքան շուտ այնքան լավ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին