Կարևոր իրադարձություններ

«Այսօր աշխարհի ողջ հայությունն է տոնելու համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը»

14 Հոկտեմբեր, 2017 11:03
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
«Այսօր աշխարհի ողջ հայությունն է տոնելու համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը»

Սիրելի՛ երևանցիներ,

քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս:

Այսօր աշխարհի ողջ հայությունն է տոնելու համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ քաղաքը, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:

Մեր քաղաքը ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: 
Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերում մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:

Մեր բոլոր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին մաղթում եմ տոնական տրամադրություն։
Վայելենք ա՛յս օրն ու ի սրտե ասենք.
շնորհավո՛ր տոնդ Երևա՛ն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին