Կարևոր իրադարձություններ

Ինչ պատրվակով կարող է չստորագրվել Երևանի և Բրյուսելի միջև փաստաթուղթը. «Ժամանակ»

14 Հոկտեմբեր, 2017 09:38
Ինչ պատրվակով կարող է չստորագրվել Երևանի և Բրյուսելի միջև փաստաթուղթը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից գրեթե մեկ ամիս առաջ Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ստորագրվի նոյեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում:

Սա անսպասելի քայլ էր ԵՀ-ի կողմից, եթե նկատի ուենանք, որ նման տեքստերը հրապարակվում են միայն ստորագրելուց հետո: Որոշ տեղեկությունների համաձայն՝ թեև փաստաթուղթը նախաստորագրված է, այնուամենայնիվ, մինչ այս պահը հստակ չէ՝ արդյո՞ք Երևանը կստորագրի այն, թե՞ ոչ:

Չի բացառվում, որ Երևանի և Բրյուսելի միջև ձեռք բերվի փաստաթուղթը չստորագրելու տեխնիկական մի պատճառ: Օրինակ՝ եթե փաստաթուղթը չստորագրվի, դրա պատասխանատվությունը դրվելու է ԵՄ առանձին երկրների վրա, որոնք մինչև գագաթնաժողովի մեկնարկը չեն հասցնի վավերացնել համաձայնագիրը, առանց որի այն չի կարող ներկայացվել ստորագրման»:


 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին