Կարևոր իրադարձություններ

Սա աբսուրդ է, ոչ մի երկրում նման բան չկա, որ հազար տարվա դատավորի ձեռքերը շղթայեն, տանեն ու հետո հեռուստացույցով խայտառակեն. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2017 08:40
Սա աբսուրդ է, ոչ մի երկրում նման բան չկա, որ  հազար տարվա դատավորի ձեռքերը շղթայեն, տանեն ու հետո հեռուստացույցով խայտառակեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում դժգոհություններ են առաջացել՝ կապված դատավորների ձերբակալությունների հետ, դատավորները քննարկում են, որ հանրության վստահությունը դատարանների հանդեպ խարխլելու առաջին քայլը դատավորների ձերբակալություններն են՝ «մասկի շոու»-ով։

Այժմ անազատության մեջ է 5 դատավոր․ Լոռու դատարանից՝ Խաչատուր Խաչատրյանը, Շենգավիթի դատարանից՝ Իշխան Բարսեղյանը, Արարատի դատարանից՝ Լեւոն Արազյանը, Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը։

Դատավորներն այս թիվը համեմատել են դատավորների ընդհանուր թվի՝ 223-ի հետ եւ պարզել, որ ՀՀ դատավորների մոտ 2,5 տոկոսն անազատության մեջ է։

«Սա աբսուրդ է, ոչ մի երկրում նման բան չկա, տպավորություն է, թե կոռուպցիան սկսվում եւ ավարտվում է այս համակարգում, իրականում, եթե դատական համակարգն ուժեղ լիներ, թույլ չէր տա նման նսեմացուցիչ վերաբերմունք, ափաշկարա ձերբակալություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ եւ այլն։ Դրանք հարցեր են, որ պետք է հեռախոսով լուծվեն Կուտոյանի եւ Մկրտումյանի միջեւ, ոչ թե անցումի տակ, կաբինետում հազար տարվա դատավորի ձեռքերը շղթայեն, տանեն ու հետո հեռուստացույցով խայտառակեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին