Կարևոր իրադարձություններ

Սոչիում Սարգսյանն ու Ալիևը կատակել են. Լուկաշենկո

13 Հոկտեմբեր, 2017 19:41
Սոչիում Սարգսյանն ու Ալիևը կատակել են. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։

«Սոչիում տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակություն ենք ունեցել Իլհամ Հեյդարովիչի հետ։ Մենք բավականին երկար ժամանակ ենք անցկացրել՝ քննարկելով մեր հարաբերությունների շատ հարցեր։ Դուք կզարմանաք, Հայաստանի նախագահի հետ միասին՝ երեքով, կատակել ենք միմյանց վրա, սակայն քաղաքականությունում դա ընդունված է՝ այս կամ այն խնդրի լուծման ակնարկով»,-ասել է նա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։

«Ես գիտեմ, որ դուք խաղաղասեր ժողովուրդ եք, և չնայած ԼՂ խնդրին, դուք այդ պլանում միանգամայն խաղաղ դիրորոշում ունեք։ Այդ իսկ պատճառով, ինչպես ես արդեն ասել եմ պաշտպանության նախարարին, այս կամ պետությունների առջև արդարանալու բան չունենք»,-ասել է Բելառուսի առաջնորդը։ Նա նշել է, որ կողմերն իրենց հարաբերությունները կառուցում են՝ համապատասխան Բելառուսի և Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունների՝ հանուն նրանց բարեկեցության աճի։

«Մենք Ձեզ օտար մարդիկ չենք, դուք մեր եղբայրներն եք, մենք մեկ պետությունում ենք ապրել։ Եվ մեզ նույնիսկ բացարձակապես չի խանգարում, որ դուք մուսուլման եք, մենք՝ քրիստոնյա»,-ընդգծել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին