Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի 9 մլն դոլարը ջուրն ընկավ. «Առավոտ»

13 Հոկտեմբեր, 2017 10:09
Ադրբեջանի 9 մլն դոլարը ջուրն ընկավ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձել է այն «սրբազար պատերազմին», որը հանրային դիվանագիտության մակարդակով Հայաստանը տարավ ընդդեմ Բյուլբյուլօղլու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածության։

«Գուցե կոպիտ եմ ասում, բայց ժարգոնային լեզվով ասած՝ մենք նրան փչացրեցինք»,- ասաց Արման Նավասարդյանը։ Հանրային դիվանագիտական հարթակին միացել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, ինչն Արման Նավասարդյանը դրական է համարում։ Եվ այն, որ տապալվեցին Ադրբեջանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ հավակնությունները, նա նկատում է. «Չօգնեցին անգամ այն հսկայական գումարները, որոնք դրել էր Ադրբեջանը, առաջին փուլի համար՝ 5 մլն դոլար, երկրորդ փուլի համար՝ 4 մլն դոլար։ Ադրբեջանական 9 մլն դոլարը ջուրն ընկավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին