Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանն իր կառույցի համար օգտագործում է ՀՀԿ հապավումը. «Իրավունք»

14 Հոկտեմբեր, 2015 08:22
Արա Աբրահամյանն իր կառույցի համար օգտագործում է ՀՀԿ հապավումը. «Իրավունք»

Ռուսաստանը հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նաեւ Համաշխարհային հայերի կոնգրեսի (նախկինում՝ համաժողովի) նախագահն է, իր կառույցի համար՝ որպես հապավում, օգտագործում է ՀՀԿ-ն:

Այս ամենը պատահականություն է, թե միտում՝ դժվար է ասել, բայց նույն ձեռագիրը կարելի է տեսնել Ա. Աբրահամյանի մտերիմի՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ, ով իր «Հայկական վերածնունդ» նախաձեռնության անունը, ըստ սփյուռքահայերի պնդման, «թռցրել է» սփյուռքում գործող համանուն կառույցից:

Ինչեւէ, «Իրավունքը» կփորձի պարզել ՀՀԿ-ականների կարծիքն այն մասին, որ ժամանակին ինչպես Արցախում իրենց ականջից հեռու Հանրապետական կուսակցություն էր ստեղծվել, հիմա էլ իրենց քթի տակ ՀՀԿ-ի անվան տակ գործում է հայաստանյան քաղաքական դաշտում իր համար տաքուկ անկյուն փնտրող Արա Աբրահամյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին