Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ում բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված եղել, որոնք իրականում ընկերության հետ կապ չունեն. «ՉԻ»

14 Հոկտեմբեր, 2015 08:15
ՀԷՑ-ում բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված եղել, որոնք իրականում ընկերության հետ կապ չունեն. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀԷՑ-ի շուրջ, հնարավոր է, նոր գործընթացներ տեղի ունենան։ Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի մասնագետները ահագին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել փաստերով, որոնք, հնարավոր է, առաջիկայում իրավական ընթացք ստանան։

 

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի մարդիկ գտել են հաստիքացուցակներ, համաձայն որոնց՝ բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված ընկերությունում, որոնք աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել, սակայն նրանք  իրականում որևէ առնչություն չունեն ՀԷՑ-ի հետ, պարզապես ՀԷՑ-ից աշխատավարձ են ստացել անհասկանալի հիմունքներով։ Եվ խոսքը ոչ թե 1-2 կամ 3 աշխատակցի, այլ բավականին լուրջ թվի մասին է։ Ի դեպ՝ նոր մասնագետները կրիմինալ մախինացիաներ են հայտնաբերել նաև հոսանքի գնման և իրացման գործարքներում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին