Կարևոր իրադարձություններ

«Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն»

12 Հոկտեմբեր, 2017 10:48
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն»

«Այսօր Իրաքում տեղի է ունեցել չափազանց կարևոր իրադարձություն»: Բաղդադի զորամիավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի բռնազավթումից վերջնականապես ազատագրել են Հավիջա քաղաքը և դրա ողջ շրջակայքը՝ գոտի, որն ինչ-որ առումով բուֆերային դերակատարություն ուներ մի կողմից Իրաքի կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ գտնվող, իսկ մյուսից՝ Քիրքուքի հատվածում քրդական ուժերի կողմից վերահսկվող, այսպես կոչված, վիճելի տարածքների միջև:

Այժմ արդեն շիա ազդեցիկ հոգևորական այաթոլլահ Ալի Սիստանիի հրովարտակով իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» որոշ նմանությամբ ստեղծված և «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում բավական բարձր մարտունակությամբ աչքի ընկած իրաքյան «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի»), որն, ի դեպ, զինված է նաև ամերիկյան զենքով, Քիրքուքի մերձակայքում ուղղակի շփման մեջ է մտնելու քրդական փեշմարգայի զորաջոկատների հետ:

Հաշվի առնելով իրաքյան իշխանությունների հայտարարություներն առ այն, որ Քիրքուքի նավթաբեր շրջանն ամբողջությամբ պետք է վերադառնա Բաղդադի վերհսկողության տակ՝ ռազմադաշտում ստեղծված ներկա իրակույթները լրացուցիչ լարում են ստեղծելու Իրաքի կենտրոնական իշխանությանը և Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը ենթակա զորամիավորումների միջև:

#Իրաք #Քրդստան

 

Լրահոս

Դիտել ավելին