Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները

11 Հոկտեմբեր, 2017 21:46
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները

ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆիանանսական հնարավուրությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրու¬թյան տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

 

Լրահոս

Դիտել ավելին