Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ վեհաժողովը 2018 թվականին կանցկացվի Տաջիկստանում

11 Հոկտեմբեր, 2017 20:08
ԱՊՀ վեհաժողովը 2018 թվականին կանցկացվի Տաջիկստանում

ԱՊՀ հաջորդ վեհաժողովը կանցկացվի 2018 թվականի սեպտեմբերի վերջին Տաջիկստանում: Այդ մասին ԱՊՀ առաջնորդների հանդիպման արդյունքներով հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ТАСС-ը:


«Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ-ում նախագահությունը հաջորդ տարի կստանձնի Տաջիկստանը, այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնն առաջարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի սեպտեմբերի վերջին Դուշանբեում»,- ասել է Լեբեդևը: Նա հստակեցրել է, որ համապատասխան որոշումը կայացվել է:


ԱՊՀ գործադիր քարտուղարը հավելել է, որ 2018 թվականին ԱՊՀ համանախագահ կլինի Թուրքմենստանը, որին  2019 թվականին կանցնի ԱՊՀ-ում նախագահությունը:


«ԱՊՀ գործունեության պահպանման նկատմամբ հետաքրքրության պահպանման մասին խոսում է այն փաստը, որ 2020 թվականին նախագահությունն ընդունելու ցանկության մասին հայտարարել է պատվիրակությունների անմիջապես երկու ղեկավար, շատ ուշագրավ է, որ ԱՊՀ գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ 2020 թվականին նախագահության դիմում է ներկայացրել Ուզբեկստանը»,- նշել է Լեբեդեևը՝ հավելելով, որ մյուս դիմողը եղել է Մոլդովան:

 

Լրահոս

Դիտել ավելին