Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի ու Իրանի հետ թեկուզ չնչին առնչություն ունեցող յուրաքանչյուր հանգամանք Ադրբեջանի ուշադրությունից չի վրիպում»

11 Հոկտեմբեր, 2017 18:30
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Հայաստանի ու Իրանի հետ թեկուզ չնչին առնչություն ունեցող յուրաքանչյուր հանգամանք Ադրբեջանի ուշադրությունից չի վրիպում»

«Մեծ Հայքի» քարտեզի տպագրության առնչությամբ Ադրբեջանում բարձրացված աղմուկից անմիջապես հետո այժմ էլ Բաքվում հայտարարում են, թե տպագրական ընկերություններից մեկը տետրերի որոշակի խմբաքանակի վրա «սխալմամբ» պատկերել է Նիզամի Գյանջավիին՝ նշելով վերջինիս իրանցի լինելու հանգամանքը, որից անմիջապես հետո նշված խմբաքանակն ամբողջությամբ վերացվել է Ադրբեջանի գրախանութներից:
Հայաստանի ու Իրանի հետ թեկուզ չնչին առնչություն ունեցող յուրաքանչյուր հանգամանք Ադրբեջանի ուշադրությունից չի վրիպում, ուր մնաց Հայաստանի տարածքը «ադրբեջանական», կամ Նիզամի Գյանջավիին «ադրբեջանցի» համարող ԱՀ իշխանությունները նման բացթողում ունենային: 
Դատելով վերոնշյալից՝ պետք է ենթադրել, որ Ադրբեջանի կառավարությունը այսուհետ նման միջադեպերը բացառելու և «սխալներն» ուղղելու պատրվակով առաջիկայում Ադրբեջանի պատմությունը վերաշարադրելու նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, որտեղ փորձ կարվի Իլհամ Ալիևի առաջ քաշած հայեցակարգի համաձայն՝ իրերը կոչել իրենց անուններով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին