Կարևոր իրադարձություններ

«Մեզ ավելի շուտ պետք է օրենք՝ «Ընտանիքներում աղքատությունն ու ընտանիքների չքավորությունը կանխելու մասին»»

11 Հոկտեմբեր, 2017 17:38
Հեղինակ՝ Արմեն Հակոբյան
«Մեզ ավելի շուտ պետք է օրենք՝ «Ընտանիքներում աղքատությունն ու ընտանիքների չքավորությունը կանխելու մասին»»

Էս ամբողջ «շուխուռից» էն հասկացա, որ մի հատ էդ նախագիծը պետք է կարդալ: Հատկապես՝ չկարդացածների բոցաշունչ գնահատականներին ծանոթանալուց հետո: 
Մյուսը, ինչ հասկացա, այն է, որ կարծես օրինագիծ է մշակվում առ այն, որ ինչ-որ «խիյարներ» էշ-էշ իրենց քիթը ցանկացած ընտանիք (տուն) խոթելու իրավունք ունենան: Առավել զավեշտական է, երբ անընտանիք և անհասկանալի սեռի ինչ-որ էակներ են փորձում որոշել, թե ինչ անեն կամ ինչպես վարվեն ընտանիք ու երեխա ունեցողները:
Ինչ վերաբերում է բռնությանն ու նման բաներին, բնականաբար, նորմալ մարդը չի կարող բռնությանը կողմ լինել, այն էլ՝ սեփական ընտանիքում և օջախում: 
Եվ երկրորդ՝ բռնությունն ու վայրենությունը միգուցե օրենքներով էլ կարելի է հաղթահարել, բայց ճիշտ ճանապարհը կրթությունն ու դաստիարակությունն է, քաղաքակրթվելը: 
Լավ, զինվեմ (համբերությամբ) ու գնամ կարդամ, թե էդ ինչ օրինագիծ է: 

 

Լրահոս

Դիտել ավելին