Կարևոր իրադարձություններ

«ԵԱՏՄ-ում, նորեկների ներգրավման առումով, գործի բաժանում կա»

11 Հոկտեմբեր, 2017 11:06
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան
«ԵԱՏՄ-ում, նորեկների ներգրավման առումով, գործի բաժանում կա»

«ԵԱՏՄ-ում, նորեկների ներգրավման առումով, գործի բաժանում կա»: Օրինակ՝ Վիետնամի հետ բանակցում են Ղազախները: Իսրայելի հետ ռսները՝ Շուվալովի մակարդակով: Սա չի նշանակում, որ Իսրայելն ու Վիետնամը կմտնեն ԵԱՏՄ, սա զուտ նշանակում է, որ այդ շուկաների հետ, առնվազն առևտրային հարաբերությունների հարթակում, կա բանակցելու օրակարգ: Կարող է երկրները չմտնեն միություն, բայց ինչ որ առանձին ապրանքների շրջանառության գծով հատուկ պայմաններ կֆիքսվեն, որոնք, պարզ է, ի շահ կլինեն ԵԱՏՄ-ի կողմից բանակցող տվյալ անդամին:

Հայաստանը իր վրա էր ստանձնել Իրանի հետ բանակցությունները: Դա ԵԱՏՄ-ում ոչ մեկին պետք չէ բացի Հայաստանից: Մասամբ այդ պատճառով, մասամբ էլ անձնական խնդիրների առկայության հետևանքով, Ռուսաստանի վարչապետը շատ կոպիտ է արտահայտվել Իրանի անդամակցության թեմայով, մինչդեռ մնացած անդամները անտարբեր էին: Մնացած ասելով՝ ի նիկատի ունեմ նաև ՀՀ ներկայացուցչին՝ ՀՀ վրաչապետ Կարեն Կարապետյանին, ով դուխ չարեց մի հիմնավորում բերի, մի թիվ ասի, որևէ կերպ հակադարձի...

Հիմա էս մարդը հելնում, գնում է Իրան, հանդիպումներ է ունենում, որոնց արդյունքում բառ անգամ չկա Իրան ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին: Իսկ իրանահայերի հետ հանդիպման ընթացքում, իրեն բնորոշ Օստապյան Նյու-Վասյուկի ոճով, կոչ է անում «ռեստարտ» անել Իրան-Հայաստան հարաբերությունները: Ու չի ասում կոնկրետ ինչը ռեստարտ պիտի արվի՝ գազը՞, հյուսիս-հարավը՞, երկաթգիծը՞, կաբելը՞: Ինչը՞ պիտի ռեստարտ արվի՝ «պոմիդոր-վարունգի» մակարդակի համատեղ բիզնեսները՞: Է՞դ ա մեր երկկողմ հարաբերությունների պոտենցիալը աշխարհի ամենա մեծ գազի պաշար ունեցող, աշխարհի ամենա երիտասարդ բնակչություններից մեկը ունեցող, աշխարհի ամենա հզոր մահմեդական պետության հետ: Չի էլ խոսում, թե ի սկզբանե, ինչ էր եղել, որ հիմա ռեստարտ անի, այդ ինչ էր պատահել, որ իր նշանակումից շաբաթներ առաջ իրանական գազը Հայաստանը վաճառում է Վրաստանին, իսկ իր օրոք՝ ոչ: Ինչու՞ պաշտոնը զբաղեցնելուն պես նա հայտարարեց որ Հյուսիս-Հարավը նպատակահարմար պրոյեկտ չէ: Ո՞նց կարա «ռեստարտ» անի էն մարդը, ով ի սկզբանե կոմպը քոքից անջատել է: Թե բա՝ «արևմուտքի հետ բանակցելու օրակարգ չունեմ»: Բա ու՞մ հետ ունես... Թուրքմենստանի՞... էդ կալոնկեքիցդ մեզ տոկո՞ս ես ֆռալու...

Ու երբ Տիգրան Սարգսյանը ասում ա՝ «ձեր շահերը առաջ տանելուց շատ պասիվ եք», սրանք մտածում են, որ Սուրենիչը Ցարի մոտ բոչկա ա գլորում իրենց վրա: Ուրիշ բան չեն կարա մտածեն, որովհետև չեն կարա հասկանան, որ մարդ կա, որ իր ու իր աբշյագի բարեկեցությունից բացի, այլ նկատառումներ կարա ունենա կյանքում: Չեն ընկալում, որ «Պետության վախճանը» և մի քանի տասնյակ այլ աշխատանքներ հրապարակող ու կանաչ փոխկապով Իրան գնացող մարդկանց մասշտաբը, աշխարհահայացքն ու ամբիցիաները կարող են իրարից տարբերվել:

Հ.Գ. էս մեր պրոֆեսինալ թամադան Իրանում մեկ կոնկրետ բան է ասել, որ 5.5% ՀՆԱ աճ ունենք որը նաև արդյունք է արտահանման 21% և ներմուծման 28,6% աճի: Մինչդեռ իրականում այդ աճերի շնորհիվ ՀՆԱ-ն կրճատվել է 265 միլիոն դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին