Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը մտադիր է վերացնել էլեկտրիկների ինստիտուտը. ինչ փոփոխություններ են սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

14 Հոկտեմբեր, 2015 07:51
Սամվել Կարապետյանը մտադիր է վերացնել էլեկտրիկների ինստիտուտը. ինչ փոփոխություններ են սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։ 

 

ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկ-սպառող շփում այլևս չի լինի։ ՀԷՑ-ի նոր սեփականատերը համոզված է, որ այդ նոր համակարգը ներդնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի կորուստների ծավալները։ Հիշեցնենք, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները տարեկան կազմում են 12-ից 13 տոկոս, կամ նույն է թե՝ 25-ից 30 մլն դոլար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին