Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

10 Հոկտեմբեր, 2017 20:08
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված «Համաշխարհային պատմություն» գրքի շուրջ,որտեղ,ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա «տեղադրվել» է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը։ Ի դեպ, այդ անթույլատրելի վրիպակը, որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ, տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում... Ադրբեջաներենով և վրացերենով հրատարակություններում այդ «սխալը» չկա։

Քանի որ ազերիական ԶԼՄ-ները չեն կարող հանդարտվել, ապա Մեծ Հայքի քարտեզում հայտնվելու վերաբերյալ պարզաբանումներ է արել գրքի հեղինակը՝ Քյամրան Ասադովը։ Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է սույն պատմաբանը լռեր։ Փորձելով բացատրել, թե ինչու է Մեծ Հայք անվանումը տեղ գտել Ադրբեջանում հրատարակված դպրոցական դասագրքում Քյամրանը պատասխանել է Գալուստ Սահակյանի ոճով․ «Միանշանակ հայտարարում եմ, որ գրքում ոչ մի սխալ չկա։ Այնտեղ տեղադրված է Հռոմեական կայսրության քարտեզը։ Այնտեղ նշված են շրջաններ, որոնք մտել են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այդ շրջաններից մեկը անվանվել է Հայաստան։ Բայց դա ներկայիս Հայաստանը չէ»,- փորձել է չքմեղանալ Ասադովը։ Այսինքն, ըստ ազերի խմբագրի, քարտեզի վրայի Հայաստանը ներկայիս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի։ Զարմանալ պետք չէ, քանի որ թուրք-ազերիական պատմագրությունը «գլոբուսից» դուրս է։ Քյամրանի մտքի հաջորդ գոհարներին նույնիսկ չեմ էլ անդրադառնա, քանի որ դրանք մեկնաբանելն ուղղակի ամոթ է։

Գրքի հեղինակի անողնաշար և անգրագետ փորձերը քարտեզում պատկերված Հայաստանը ներկայացնել որպես հռոմեական պրովինցիա հօդս են ցնդում քարտեզն ուսումնասիրելիս (լուսանկար)։ Նախ, դասագրքում պատկերված քարտեզում ներկայացված են Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները, այլ ոչ թե ողջ Հռոմեական կայսրությունը, որոնք կանաչ և նարնջագույն են պատկերված։ Իսկ Հռոմի հարևան երկրները՝ Հայաստանը, Ասորեստանը, Միջագետքը «գունազարդված» չեն...Խղճուկ վիճակում հայտնված Ասադովը լրագրողներին հայտարարել է, որ գրքում իրոք կոպիտ սխալ է թույլ տրվել՝ բացակայում են Աղվանքը և Ատրպատականը։
Սեփական պատմություն չունեցող ադրբեջանցիները կաշվից դուրս են գալիս պատմություն հորինելու համար և շատ դեպքերում հայտնվում են վատ վիճակում...

 

Լրահոս

Դիտել ավելին