Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նկատմամբ պետք է ավելի ագրեսիվ լինել. Արա Պապյան

10 Հոկտեմբեր, 2017 15:49
Թուրքիայի նկատմամբ պետք է ավելի ագրեսիվ լինել. Արա Պապյան

Հայաստանն էապես պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հատկապես Թուրքիայի նկատմամբ. պետք է լինել ավելի ագրեսիվ: Այս մասին այսօր «Հայ-թուրքական հարաբերություններն արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի»կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը

Նրա խոսքով` հայ-թուրքական արձանագրություններով փորձ արվեց այլ հարթություն տեղափոխել հայ-թուրքական հարաբերությունները, ինչը հնարավոր չէր։

«Ի վերջո, հայ թուրքական շփումները եղել են 1990-ականների սկզբին, ես 1995-96թթ. դրանց մասնակցել եմ: Ակնհայտ էր` քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, ապա խնդիրը չի բարելավվի։ Մեծ կասկածներ կան, թե սահմանների բացումն ինչքանով վիճակը կլավացնի։ Ես սպասում եմ, որ չեղարկվի ստորագրությունը»,- ասաց Պապյանը:

Նա նշեց, որ 100-ամյակին ընդառաջ ինչպիսի ալիք կլիներ, և թուրքերին հաջողվեց «Հայկական ցունամիի» դեմն առնել, այդ փաստաթղթերը նրանց օգնեցին։

«Ինքս տարբեր քննարկումների եմ եղել, երբ այն փաստարկն էր բերվում, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթաց կա, և պետք չէ նման քայլեր անել, քանի որ ամբողջ գործընթացը փակուղի կմտնի։ Այսինքն՝ թուրքերն օգտագործեցին այս փաստաթուղթը»,- նշեց նա։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին