Կարևոր իրադարձություններ

«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը» (լուսանկար)

10 Հոկտեմբեր, 2017 12:08
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը» (լուսանկար)

«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը» (լուսանկար)

Շիրակի պետհամալսարնի ռեկտորը վերջապես որոշեց ԲՈՒՀ-ի դասախոսական անձնակաազմի հետ կնքել աշխատանքային պայմանագրերը,որոնք հայաստանյան գրեթե բոլոր համալսարաններում և ինստիտուտներում կնքվել են սեպտեմբերի առաջին օրերին...Սակայն Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ռեկտոր Մինասյանն այդ ընթացքում ապօրինաբար "ինտեգրված" ուսուցում կոչվածն էր ներդնում,որը Հյաստանում գոյություն չունի,գրադարանի գրապահոցներն էր վերջնականապես ազատում "փոշոտված" և "վարակված" գրքերից,որի արդյունքում համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելին ոչնչացվեց,ոչ նպատակային ահռելի շինարարական աշխատանքներ էր տանում,որի արդյունքում ԲՈՒՀ-ի բյուջեն դատարկեց և այլ ապօրինի արարքներ էր կատարում...Նրա համար այդ ամենն ավելի կարևոր էր,քան աշխատանքային պայմանագրերի կնքումը...
Հոկտեմբերի 10-ին ռեկտորի կողմից բոլոր ամբիոններ ուղարկված աշխատանքային պայմանագրի ձևաթուղթը բացի զարմանքից և տարակուսանքից այլ բան նորմալ մարդու մոտ չի առաջացնում...Պարոն Մինասյանը ցանկանում է,որ ԲՈՒՀ-ի դասախոսները իրեն խնդրեն,որպեսզի 2017-18 թթ-ի ուստարվա հոկտեմբերի 2-ից նրանց՝դասախոսներին թույլ տա շարունակել աշխատելու համապատասխան ամբիոններում... Իսկ այն,որ մենք՝դասախոսներս սեպտեմբերի 1-ից մինչև պարոն Մինասյանի նշած հոկտեմբերի 2-ը աշխատել ենք առանց պայմանագրերի,այդ հանգամանքը ինչպես է բացատրելու ռեկտորը...Մեզ հետ ոչ ոք որևէ պայմանագիր չի կնքել...Ինչի՞ հիման վրա ենք մենք պարոն Մինասյանին խնդրելու,որ վերջինս մեզ թույլ տա հոկտեմբերի 2-ից աշխատելու որպես դասախոս ԲՈՒՀ-ում,եթե մեզ հետ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ը պայմանագիր չի կնքել...Ո՞րն է այն իրավական փաստաթուղը,որի հիման վրա պարոն Մինասյանը թույլատրելու է դասախոսների դասավանդել...ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված "բաց նամակի" հրապարակումից հետո ռեկտոր Մինասյանը մի հրաման է սարքել,ըստ որի դասախոսները սեպտեմբերի 1-ից պարապելու էին նախնական դասաբաշխումներով,ընդ որում սեպտեմբերին դասախոսները վարձատրվելու էին ժամավճարով...Սակայն մեզ հրամցված դիմումի այս ձևը հակաիրավական է,քանի որ պրոֆեսորադասախոսական կազմը ծանուցումով ազատված էր աշխատանքից 2017 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ և նախնական դասաբաշխումով պարապելու համար համապատասխան համաձայնագրեր չեն ստորագրվել... Հոկտեմբերի 2-ի արտահերթ գիտխորհուրդում էլ չի բեկանվում նախորդ գիտխորհուրդի որոշումները և ժամավճարը փոխարինվում է դրույքաչափով,այն դեպքում,երբ սեպտեմբեր ամսի համար վճարվելու էինք ժամավճարով...
Սա ռեկտոր Մինասյանի հերթական անօրինական քայլերից մեկն է,որին պետք է արձագանքեն ՀՀ ԿԳ նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պատասխանատուները...

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին