Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախկին պատգամավորին Մոսկվայում ծեծի են ենթարկել. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2015 07:43
ԱԺ նախկին պատգամավորին Մոսկվայում ծեծի են ենթարկել. «Հրապարակ»

Մեզ լուրեր էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, եւ նա գտնվում է հիվանդանոցում։ Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանը սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն։

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ այժմ գտնվում է Արգենտինայում, սակայն օրեր առաջ Մոսկվայում էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ. «Մենք էլ դեմն առել ենք, «Безопасность»–ը ինչ պետք է, արել է»։ Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին