Կարևոր իրադարձություններ

«Հայ վերլուծական շարքերում Կատալոնիայի անկախացման թեման ընդունվեց տարբեր կերպ՝ ենթագիտակցորեն համեմատական անցկացնելով նաև ԼՂՀ-ի թեմայի հետ»

09 Հոկտեմբեր, 2017 17:59
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Հայ վերլուծական շարքերում Կատալոնիայի անկախացման թեման ընդունվեց տարբեր կերպ՝ ենթագիտակցորեն համեմատական անցկացնելով նաև ԼՂՀ-ի թեմայի հետ»

Երեկ Կատալոնիայի փողոցներ, ընդհանուր առմամբ, 950 հազար մարդ է դուրս եկել ու երթ արել հանուն Իսպանիայի տարածքային ամբողջականության։ Եթե ավելի կոնկրետ ձևակերպենք, այն քայլ էր Կատալոնիայի անկախացման դեմ։ Հայ վերլուծական շարքերում Կատալոնիայի անկախացման թեման ընդունվեց տարբեր կերպ՝ ենթագիտակցորեն համեմատական անցկացնելով նաև ԼՂՀ-ի թեմայի հետ։ Հիմնական արգումնենտն այն էր, որ, ի տարբերություն ԼՂՀ-ի, Կատալոնիայի գլխին ֆիզիկական բնաջնջման վտանգ երբեք կախված չի եղել։ Եվ ահա, երեկ, ինչպես նշեցի, հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոց՝ դեմ արտահայտվելով անկախության գաղափարին։ Իրականում Կատալոնիայում անկախացման հարցը բոլորին չէ, որ գրավում է։ Ավելին՝ շատ մարդիկ կան, որոնք հասկանում են այդ քայլերի հետագա վնասները։ Ըստ էության՝ գործ ունենք քաղաքական դասական պոպուլիզմի ու մանիպուլյացիոն մի շարք գործողությունների հետ, որոնք Կատալոնիայի գործող իշխանական էլիտան՝ Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, փորձում է առաջ տանել։ Նրան այդ հարցում օգնում է ձախ՝ «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցությունը։ Սակայն քիչ չեն նաև հասարակական-քաղաքական գործիչները, որոնք դեմ են այդ գաղափարին կամ առնվազն առաջարկում են հետաձգել դա՝ համարելով այն ժամանակավրեպ։ Այնպես որ, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չէ, որ միանշանակ է այս երկրամասում, ու ակնհայտ է, որ դեռ երկար ժամանակ կոնֆլիկտը կերկարի։

 

Լրահոս

Դիտել ավելին