Կարևոր իրադարձություններ

«Երբ գա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի». Վահրամ Բաղդասարյան

09 Հոկտեմբեր, 2017 13:20
«Երբ գա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի». Վահրամ Բաղդասարյան

Կգա ժամանակը, կքննարկենք, և բոլորդ կտեղեկանաք այդ մասին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով 2018թ. հետո սպասվող փոփոխությունների մասին:

«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ. ապրիլ Հայաստանի Հանրապետության նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի: Կգա ժամանակը, մենք կքննարկենք, և բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Խնդրում եմ` բոլորդ զինվեք համբերությամբ, մենք ունենք բավականին խնդիրներ, զբաղված ենք դրանցով, և երբ քննարկենք, բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ԳՄ-ում քննարկում են այն հարցերը, որոնք հրատապ են այս օրերի համար:

«Առայժմ, այդ հարցը մեր օրակարգում չկա: Երբ գա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի դրա մասին»,- ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին