Կարևոր իրադարձություններ

Քրդստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ

09 Հոկտեմբեր, 2017 12:17
Քրդստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ

Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդիպել է ընդդիմադիր ուժ հանդիսացող «Փոփոխությունների շարժում» (քրդերեն՝ Գորան) կուսակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:

«Թուրքիայի հետ  եղած կապը կարգավորելը հեշտ չէ, սական մենք ջանքեր են գործադրում, որ հարաբերությունները վերադառնան նախկին մակարդակին: Մենք մեր ոչ մի հարևանի համար չենք հանդիսանում սպառնալիք»,- ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի ասել է Նեչիրվան Բարզանին:

Թուրքական աղբյուրը հշեցնում է, որ երեկ իրաքյան Քրդստանի ղեկավար Մասութ Բարզանին Բաղդադում հանդիպել էր  Իրաքի փոխնախագահների հետ: Բարզանիի նստավայրից հայտարարություն էր տարածվել, թե կողմերը համաձայնության էին եկել որոշ հարցերում կարգավորել հարաբերությունները: Սակայն իրաքյան կողմը չէր հաստատել այդ տեղեկատվությունը:

Բազանին Բաղդադում նաև հայտարարել էր, որ Իրաքի քրդերը պատրաստ են  առանց նախապայմանների երկխոսության գնալ բոլոր կողմերի հետ:  Բայց միաժամանակ շեշտել էր, որ իրենք երբեք չեն չեղարկի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին