Կարևոր իրադարձություններ

Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. ամերիկացի սենատոր

09 Հոկտեմբեր, 2017 11:35
Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. ամերիկացի սենատոր

Ամերիկացի սենատոր Բոբ Քորքերը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` հայտարարելով, որ նրա գործողությունները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Սենատորի խոսքով` ԱՄՆ 71-ամյա ղեկավարն այնպես է վերաբերվում իր նախագահական պարտականություններին, կարծես դա ռեալիթի շոու է:

«Նա ինձ անհանգստացնում է և պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, ում համար երկրի ճակատագիրը միևնույն չէ»,- նշել է Քորքերը:

Նա անդրադարձել է նաև Թրամփի թվիթերյան գրառումներին` նշելով, որ դրանք բազմիցս վնասել են Վաշինգտոնի դիվանագիտական ձեռքբերումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին