Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանը ամփոփում է իր գիտական ժառանգությունը. «Հրապարակ»

14 Հոկտեմբեր, 2015 07:26
 Լևոն Տեր-Պետրոսյանը ամփոփում է իր գիտական ժառանգությունը. «Հրապարակ»

Գիտական շրջանակներում խոսում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես ամփոփում է իր գիտական ժառանգությունը և տպագրում է կյանքի ընթացքում գրած բոլոր աշխատությունները։ Բանը հասել է անգամ 1987 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսությանը, որը տպագրվել է այս տարի՝ «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» վերտառությամբ։ Ռուսերեն գրված աշխատությունն ընդգրկում է ոչ միայն սովետական տարիներին Մատենադարանի գիտաշխատող Տեր-Պևորոսյանի պաշտպանած դոկտորական թեզը, այլև այդ թեզի նախապաշտպանության և պաշտպանության ողջ գործընթացը՝ ընդհուպ պաշտպանության ժամանակ հնչած կարծիքները և դոկտորանտի արձագանքները։

 

Աշխատությունը Տեր-Պետրոսյանը նվիրել է իր գիտական ղեկավարին և սովետահայ հայտնի պատմաբան, բանասեր-աղբյուրագետ Լևոն Խաչիկյանին։ Գիտնականները կարծում են, որ դոկտորականի ամբողջ ընթացքը հրապարակելու իմաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը ցանկացել է թղթին հանձնել սովետական ժամանակներում դոկտորականների պաշտպանության մշակույթը, որը խիստ տարբերվում է այսօրվա ԲՈՀ-ի կայծակնային ու կասկածելի պաշտպանություններից:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին