Կարևոր իրադարձություններ

Շիրակի պետհամալսաարանի ռեկտորի "ֆուտզալային" նախասիրությունները

08 Հոկտեմբեր, 2017 00:15
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Շիրակի պետհամալսաարանի ռեկտորի

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի կողմից անտրամաբանական և ոչ նպատակային ծախսերի շարքին,որոնց թվում են համալսարանի բյուջեից ահռելի գումանրների դուրսգրումը ԲՈՒՀ-ի և նրան ենթակա ուսհաստատություններում դահլիճի և բուֆետների շինարարությունները,մտերիմների ահռելի աշխատավարձները,որոնց կնախանձեին ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության աշխատակազմերի շատ աշխատողներ, կարելի է դասել նաև համալսարանի հաշվին ֆուտզալի թիմի ստեղծումը... Դասախոսների աշխատավարձները կրճատող և ուսանողների վարձավճարների զեղչման դեմ հանդես եկող (ուսանողների բողոքներից հետո զեղչերի հարցում ռեկտորը գնաց զիջումների) ռեկտոր Մինասյանը ֆուտզալի թիմ է ստեղծում (մարզիկներից շատերը ԲՈՒՀ-ի հետ կապ չունեն,այսինքն ո՛չ աշխատող են,ո՛չ էլ ուսանող),որի ծախսերը հոգում է ԲՈՒՀ-ը...Ռեկտորի այս որոշումն այնքանով է տարօրինակ,որ Գյումրիում կա ևս մեկ ֆուտզալի թիմ,սակայն,ինչպես նշում է ԲՈՒՀ-ի ֆուտզալի թիմի մարզիչը,խաղացողները շատ քիչ են և վերջիններս կիսված են այս երկու թիմերի միջև...Հետաքրքիր է,ինչի՞ համար է ստեղծվել այս թիմը,որը համալսարանի համար մեծ բեռ է դարձել...Բոլորն էլ շատ լավ գիտեն,որ որակայալ մարզական թիմ պահելը շատ մեծ ծախսեր է պահանջում...Որքա՞ն է ծախսվելու այդ թիմի վրա գումար...Գիտության նկատմամբ ժուժկալ ֆինանսական քաղաքկանություն վարող ռեկտորին երբ դիմեցինք "Պատմաբանների ակումբ" բացելու առաջարկով, առաջին իսկ արձագանքը՝"Ինձանից գումար չուզեք" արտահայտությունն էր...Պարոն Մինասյանը նաև իր ուշադրությանը չի արժանացնում այլ ոլորտների մեր մասնագիտությունները ևս...
Շատ հարգելով ֆուտզալի մեր մարզիկներին, այնուամենայնիվ,գտնում եմ,որ ֆինանսական մեծ խնդիրներ ունեցող ԲՈՒՀ-ի համար Գյումրիում երկրորդ թիմ պահելը համալսարանի բյուջեի հաշվին,ոչ նպատակային ծախսերից է,որն իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում...
Հ.Գ.Ասեմ,որ երևի բախտներս բերել է,որ ռեկտոր Մինասյանը ֆուտզալի սիրահար է...Մեկ էլ տեսնես մեկը գար ու,օրինակ, երգարվեստ սիրեր...Այդ դեպքում ԲՈՒՀ-ի հաշվին երգչախում էր պահելու,որն ավելի թանկ էր նստելու մեր վրա...

 

Լրահոս

Դիտել ավելին