Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան աշնանային նստաշրջանի առաջին օրը

07 Հոկտեմբեր, 2017 23:50
ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան աշնանային նստաշրջանի առաջին օրը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ հոկտեմբերի 9-ին, տեղի կունենան նոր նախագահի ընտրությունները: Այս մասին հաղորդվում է ասամբլեայի կայքում:

ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերսը (Լիտվա):

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ԵԽԽՎ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեդրո Ագրամունտը հեռանում է պաշտոնից: ԵԽԽՎ ժամանակավոր խոսնակ է նշանակվել առաջին փոխնախագահ Ռոջեր Գեյլը:

Ապրիլի վերջին ԵԽԽՎ բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին:

 

Լրահոս

Դիտել ավելին