Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձոր համայնքի և Զլատոուստ քաղաքային շրջանի միջև բարեկամական համագործակցություն հաստատելու նպատակով կնքվել է համաձայնագիր

07 Հոկտեմբեր, 2017 21:52
Ծաղկաձոր համայնքի և Զլատոուստ քաղաքային շրջանի միջև բարեկամական համագործակցություն հաստատելու նպատակով կնքվել է համաձայնագիր

Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում, ս/թ հոկտեմբերի 7-ին Ծաղկաձոր համայնքի և Ռուսաստանի Դաշնության Զլատոուստ քաղաքային շրջանի միջև բարեկամական համագործակցություն հաստատելու նպատակով կնքվել է համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվեց Ծաղկաձոր համայնքի ղեկավար Ա. Հարությունյանի և Զլատոուստ քաղաքային շրջանի ղեկավար Վ.Ժիլինի կողմից: Հետագայում կողմերը նախատեսում են իրականացնել կանոնավոր շփումներ՝ հաստատելով փոխշահավետ համագործակցություն մի շարք ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, մշակույթ, կրթություն, սպորտ, առողջապահություն և այլն: Միջազգային բարեկամական համագործակցությունը կնպաստի քույր քաղաքների համատեղ զարգացմանը և բարգավաճմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին