Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն օր չէ, որ խոսվում է գրադարանավարների մասին, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող նվազեցնել այն կարևորությունը, որն ունեն այս անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ:
Գրադարանավարների առանձնահատուկ հոգատարության շնորհիվ է, որ պահպանվում են գրադարանային գործի լավագույն ավանդույթներն անգամ տեխնիկական առաջընթացի, տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում:
Մաղթում եմ, որ գրադարանները երբեք ընթերցողների պակաս չունենան»: