Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը զրկվել է իր ամենագլխավոր հենարաններից մեկից՝ Ագրամունտից»

07 Հոկտեմբեր, 2017 16:49
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Ադրբեջանը զրկվել է իր ամենագլխավոր հենարաններից մեկից՝ Ագրամունտից»

Եվրախորհրդից դուրս գալը էականորեն չի ազդի Ադրբեջանի վրա՝ այս մտքին է հանգել այդ երկրի նախագահ իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը ընդգծել է,որ անդամակցելով այդ կառույցին իրենք միանգամայն այլ ակնկալիքներ ունեին այ կառույցից։ Նրանք կարծում էին,որ Եվրոպական Խորհուրդը Ադրբեջանին կօգնի ԼՂՀ հարցում,սակայն քանի որ նույն օր և Հայաստանը և ադրբեջանւ անդամակցել են Եվրոպայի խորհրդին,տարիների ընթացքում պարզ է դարձել,որ ոչ մի օգուտ էլ չկա։ Ավելին,Եվրոխորհուրդը ըստ ալիևի ավելի շատ աշխատել է հօգուտ Հայաստանի ու ընդդեմ Ադրբեջանի։ Եվ սա ասում է մի մարդ,որը այն օրվանից ինչ անդամակցում է Եվրոխորհդրին, գումարներ չի խնայում եվորպայի խորհրդի պաշտոնյաներին կաշառելու համար, ընդհուպ մինչև խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտ։ Ի դեպ առիթից օգտվելով նշենք,որ վերջինս անձնական պատճառները վկայակոչելով այսօր տարածել է թվիթերում հայտարարություն,ըստ որի ինքը հրաժարական է տալիս իր պաշտոնից։ Սակայն հայտնի է,որ նրա անունը բազմաթիվ անգամ շոշափվել է կոռուպցիոն տարբեր սակնդալների կիզակետում,թեպետ իրեն իմպիչմենտ հայտարարելու գլխավոր թեման դա չէր,այլ առանց Եվրոպայի Խորհրդի քարտուղարության հետ համաձայնեցնելու Մոսկվայի պատվիրակության հետ Սիրիա այցելելն ու Բաշար Ալ Ասադին հանդիպելն էր։ Բայց պարզ է,որ Եվրոխորհրդում էլ տեղյալ էին այս մարդու պահվածքի վերաբերյալ ու դա լրացուցիչ խթան հանդիսացավ նրա հրաժարականի համար։ Երևի սա էլ իր հերիթն առիթ հանդիսացավ,որ Ալիևը ակնարկի,որ Եվրոխորհրդից իր երկիրը կարող է դուրս գալ։ Փաստացի նա զրկվել է իր ամենագլխավոր հենարաններից մեկից՝Ագրամունտից,և այժմ անիմաստ կհամարի այդ կառուցյում մնալը։ Ամեն ինչ տրամաբանակն է, իսկ Հայաստանը իհարկե պետք է շատ ակտիվ աշխատի այդ կառույցում հայկական շահը առաջ տանելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին