Կարևոր իրադարձություններ

6 խորհուրդ ոճաբանից` ինչպես ավելի բարձրահասակ երևալ (լուսանկարներ)

07 Հոկտեմբեր, 2017 16:12
6 խորհուրդ ոճաբանից` ինչպես ավելի բարձրահասակ երևալ (լուսանկարներ)

Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ և ոճային տեսք ունենալ, նորաձև հանդերձները միշտ չէ, որ հարմար են ցանկացած հասակի և կազմվածքի համար: Եթե կրողներից մեկի պարագայում նորաոճ իրերը հիանալի տեսք են ունենում, մյուսի մոտ «կարճացնում են» հասակը կամ «գիրացնում են»:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` մի քանի խորհուրդ առաջարկելով, թե ինչպես կարելի է խուսափել նման իրավիճակներից:

1.«Ճիշտ»  կոշիկներ և աքսեսուարներ ընտրեք

 



Մեծ նշանակություն ունի կոշիկի գույնը. մարմնագույն և բաց գույնի կոշիկները տեսողական առումով ոտքերն ավելի երկար են դարձնում: Իսկ սև կոշիկը, հատկապես երկար լարերով հակառակ ազդեցություն են ունենում:

2.Ուշադիր եղեք ուղիղ գծերի նկատմամբ

 



Նորաձև գծերով հագուստը պետք է ճիշտ ընտրել: Հորիզոնական գծերը փոքր-ինչ գիրացնում են, իսկ գծերի և կիսաշրջազգեստի անհաջող համադրությունը նաև կարճացնում է հասակը:

3.Ջինսե տաբատներն ու պայուսակն ընտրեք` ըստ հասակի

 

 



Կարճեցված ջինսերը կարճ հասակի պարագայում կարող են էլ ավելի կարճ տեսք հաղորդել: Նման ջինսերը պետք է համադրել բարձրակրունկ կոշիկների և կարճ վերնազգեստի հետ:

4.Փորձեք պալացցո տաբատները

 



Այս տեսակի տաբատները հարմար են բարձրակրունկները թաքցնելու և ոտքերին երկար տեսք հաղորդելու համար:

5.Մի անտեսեք մատիտ-կիսաշրջազգեստերը

 



Այս տեսակի կիսաշրջազգեստը հիանալիորեն սլացիկ տեսք է հաղորդում մարմնին, ինչպես նաև թույլ է տալիս ավելի բարձրահասակ երևալ:

6.Վերնաշապիկ-զգեստները ճիշտ կրեք

 



Այս տեսակի զգեստները հարմար են գրեթե ցանկացած տեսակի կազմվածքի համար, սակայն կարճահասակ մարդկանց հագին կարող է այնքան էլ լավ տեսք չունենալ: Դրա համար պետք է գոտկատեղի հատվածում որևէ աքսեսուար կամ հարմար գոտի ավելացնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին