Կարևոր իրադարձություններ

«Իրաքի Քրդստանի տարածաշրջանում այս օրերին տեղի ունեցավ չափազանց կարևոր մի իրադարձություն»

07 Հոկտեմբեր, 2017 13:01
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Իրաքի Քրդստանի տարածաշրջանում այս օրերին տեղի ունեցավ չափազանց կարևոր մի իրադարձություն»

Իրաքի Քրդստանի տարածաշրջանում այս օրերին տեղի ունեցավ չափազանց կարևոր մի իրադարձություն, որն առաջին հայացքից լոկ քուրդ անվանի քաղաքական գործիչ «Քրդստանի հայրենասիրական միություն» կոսւակցության հիմնադիր Ջալալ Թալաբանիի թաղման արարողություն էր, սակայն՝ իրականում նաև նոր սերնդի քաղաքական վերնախավի յուրատեսակ ստուգատես ընդամենը մեկ ամսից էլ քիչ ժամանակ հետո կայանալիք Քրդստանի տարածաշրջանի նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մի կողմից Իրաքի Քրդստանում ավելի շատ «Ջալալ հորեղբայր» փաղաքշական անունով հայտնի քրդական շարժման վետերաններից մեկի մահը, մյուս կողմից էլ մինչև անկախության հանրաքվեն նույն այդ շարժման երկրորդ հռչակավոր վերտերանի՝ Մասուդ Բարզանիի հայտարարությունն առ այն, որ չի պատրաստվում այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում, փակում է, պատկերավոր ասած, գլխակապեր և փաթթոցներ կրող քուրդ փեշմարգա-առաջնորդների դարաշրջանը և մեկնարկը տալիս միևնույն ցեղային և քաղաքական կլաններից դուրս եկած երրորդ սերնդի ժամանակակից սանրվածքներով և փողկապավոր գործիչների ժամանակի:

Դրանով իսկ փաստացիորեն փոփոխվում է Իրաքի Քրդստանի տարածաշրջանում քաղաքական մշակույթի խորապատկերը, երբ ծագող ներքրդական խնդիրները շատ դեպքերում լուծվում էին չգրված սովորութային իրավունքի հիման վրա և ստեղծվում արտաքուստ ավելի քաղաքակիրթ թվացող, սակայն իրականում լրջագույն ստորջրյա խութեր պարունակող մի իրավիճակ, երբ հիմնականում ավանդական հասարակություն ունեցող քուրդ բնակչությամբ տարածքում տնտեսական և քաղաքական պայքար են մղելու «եվրոպացի» ցեղային քուրդ առաջնորդները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին