Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ից ինչ-որ մեկը մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու ցեխ է դրել. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»

07 Հոկտեմբեր, 2017 10:24
ՀՀԿ-ից ինչ-որ մեկը մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու ցեխ է դրել. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետևաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են:

«Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու։ Ուզում են՝ մեկին լավություն անել։ Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասացին՝ դե լավ, պետք չի։ Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ, ասացին, չլինի էլ կլինի։ Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում։ Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել, որովհետև որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին