Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու Ադրբեջանը մինչև 65 տարեկան տղամարդանց մահացության բարձր ցուցանիշով երկրների ցուցակում են

06 Հոկտեմբեր, 2017 21:08
ՌԴ-ն ու Ադրբեջանը մինչև 65 տարեկան տղամարդանց մահացության բարձր ցուցանիշով երկրների ցուցակում են

Ռուսաստանը մինչև 65 տարեկան տղամարդանց մահացության ցուցանիշով Եվրոպայում առաջինն է։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանում տղամարդկանց 43 տոկոսը մահանում է մինչև 65 տարեկանը, Ուկրաինայում և Բելառուսում այդ ցուցանիշը փոքր ինչ ցածր է՝ 40 տոկոս։ Եվրոպայում մինչև 65 տարեկանը տղամարդկանց մահացության ցուցանիշով Վրաստանը 6-րդ տեղում է, Ադրբեջանը 7-րդ, Հայաստանը՝ 11-րդ։

Եվրոպայում տղամարդկանց մահացության ամենացածր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում և Շվեյցարիայում. ցուցանիշը գտնվում է 10 տոկոսի մակարդակի վրա, հայտնում է RIA Novosti-ն։

Հետազոտությւնը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ, հաջորդ հրապարակումը սպասվում է 2019 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին