Կարևոր իրադարձություններ

Եթե Թուրքիան ուժ կիրառի Քուրդիստանի դեմ, Վաշինգտոնը չի լռի

06 Հոկտեմբեր, 2017 16:26
Եթե Թուրքիան ուժ կիրառի Քուրդիստանի դեմ, Վաշինգտոնը չի լռի

ԱՄՆ-ի կոնգրեսի անդամ Սթիվ Քինգը հայտարարել է, որ եթե Թուրքիան, Իրանը և Իրաքը հարձակվեն իրաքյան Քուրդիստանի վրա, ապա ԱՄՆ-ն հանդես չի բերի լռություն:

Ըստ թուրքական «Habervaktim» լրատվական կայքի՝ Քինգը քրդական «Rudaw»-ի հետ զրույցում ասել է, որ մոտակա օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարություն կանի սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեի վերաբերյալ:

«Ըստ իս, եթե Թուրքիան ռազմական ուժ կիրառի Քուրդիստանի, կամ որևէ այլ հարևան երկրի դեմ, ապա դա կընկալվի որպես թշնամական վերաբերմունք: Այդպիսի իրավիճակում ԱՄՆ-ն էլ կփոխի իր դիրքորոշումը»,- նկատել է կոնգրեսականը:

Վերջինս հավելել է, որ այն ժողովուրդները ազատության ձգտող ժողովուրդները չպետք է հայտնվեն շրջափակման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին