Կարևոր իրադարձություններ

Դոնի Ռոստովում քննարկվել են սպառնալիքներին և մարտահրավերներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

06 Հոկտեմբեր, 2017 15:25
Դոնի Ռոստովում քննարկվել են սպառնալիքներին և մարտահրավերներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մասնակցել է Դոնի Ռոստովում անցկացված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդի արտագնա նիստին:

Խորհրդարանականները քննարկել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը, Հարավային ռազմական օկրուգում ռազմական անվտանգությանը, տարածաշրջանում սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ սպառնալիքներին եւ մարտահրավերներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցության մասնակիցներն այցելել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ապահովման տարածաշրջանային կենտրոն, որտեղ Կորյուն Նահապետյանը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հետ քննարկել է ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրման, ինչպես նաեւ սպառազինման հետ կապված խնդիրները:

Այցի շրջանակում Կորյուն Նահապետյանը մասնակցել է նաեւ հոկտեմբերի 3-ին մեկնարկած «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության բացման արարողությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին