Կարևոր իրադարձություններ

Քրդերի գծած՝ իրենց ապագա երկրի սահմաններն ընդգրկում են Հայաստանի թե՛ պատմական, թե՛ ներկա տարածքները. «Փաստ»

06 Հոկտեմբեր, 2017 08:00
Քրդերի գծած՝ իրենց ապագա երկրի սահմաններն ընդգրկում են Հայաստանի թե՛ պատմական, թե՛ ներկա տարածքները. «Փաստ»

«Փաստ»-ի ս. թ. հոկտեմբերի 3–ի համարում հրապարակել էինք հարցազրույց հայագետ Նազելի Մարգարյանի հետ «Քրդական պետության ձևավորումով մեր երկրին կրկին տիրանալու մեր շանսերը մեծանո՞ւմ են, թե այլևս մեզ շանս չի մնում» վերնագրով:

Հայագետը նշում է. «Եվրոպայում տարբեր լեզուներով հրատարակվող «Քրդերի պատմությունը» դասագրքերում Հայաստանը ներկայացված է որպես քրդերի բուն հայրենիք, Միտանին՝ հնագույն քրդական պետություն, Էրեբունին՝ Երևանը, նրա մայրաքաղաքը: Արարատ լեռը քրդական է: Այդ տարածքների վրա կառուցված կամուրջներն ու այլ շինությունները՝ քրդական: Հայերը ներկայացված են որպես քոչվոր առևտրականներ:

Եվ այս դասագրքերով եվրոպական բարեկեցիկ երկրներում սովորում են հարյուր հազարավոր քուրդ երիտասարդներ:

Այս ամենը միտված է հող նախապատրաստելու և քուրդ երիտասարդների գիտակցության մեջ ամրապնդելու նոր ստեղծվող «հայրենիքի» գաղափարը:

Սակայն դրա միայն արտաքին մասն է քրդական. եթե նախկինում Իսրայելը հավակնում էր Նեղոսից Եփրատ ընկած տարածքին, ապա այժմ՝ Նեղոսից մինչև Սև ծով և ավելին...»:

Իսկ Վիլսոնյան իրավարար վճռի մասնագետ Արա Պապյանը, հղում կատարելով այլ փորձագետների, նշում է՝ «...անկախ Քուրդիստանի ստեղծմամբ շահագրգռված է Իսրայելը, որը համարվում է այն երկիրը, որը 60–ականներից սկսած օգնել է քրդերին և այսօրվա դրությամբ միակ երկիրն է, որը, չսպասելով հանրաքվեից հետո Քուրդիստանի խորհրդարանի՝ իր անկախության հռչակմանը, հաստատակամ հայտարարում է ճանաչելու անհրաժեշտության մասին»: 

Որպես մասնագետների խոսքի ապացույց՝ ներկայացնում ենք «Ապագա Քրդստանի քարտեզը», որը զետեղված է «Քրդերի պատմությունը» դասագրքում:

Ի դեպ, այս դասագիրքը տպագրված է եվրոպական տարբեր լեզուներով: Նրանով են իրենց պատմությունը «սովորում» եվրոպական երկրներում ապրող քուրդ երիտասարդները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին