Կարևոր իրադարձություններ

Անկախ Կատալոնիան անդամություն չի ստանա Եվրամիությունում. Պիեռ Մոսկովիսի

05 Հոկտեմբեր, 2017 16:30
Անկախ Կատալոնիան անդամություն չի ստանա Եվրամիությունում. Պիեռ Մոսկովիսի

Եթե Կատալոնիան անկախանա, ապա անդամություն չի ստանա Եվրամիությունում: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է տնտեսության և ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:

«Պատիկերացնենք`անկախություն է ձեռք բերվել, այդ դեպքում անկախ Կատալոնիան չի լինի ԵՄ անդամ: Եվրամիությունը ճանաչում է միայն մեկ անդամ պետություն՝ Իսպանիան»,- ասել է նա:

Մոսկովիսիի խոսքով` առայժմ Կատալոնիայի անկախությունը քաղաքական ֆանտաստիկա է.

«Խոսելով անկախացումից հետո ԵՄ-ին Կատալոնիայի անդամակցության մասին՝ մենք գտնվում ենք ֆանտաստիկայի ոլորտում, որովհետեւ իրականում Կատալոնիայի ոչ մի անկախություն էլ չկա»,-ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին