Կարևոր իրադարձություններ

Նոթբուքի ճառագայթումը առաջացնում է անքնություն

14 Հոկտեմբեր, 2015 00:10
Նոթբուքի ճառագայթումը առաջացնում է անքնություն

 

 

Հետազոտողների կարծիքով՝ հեռուստացույցները և նոթբուքերը «խաբում են» մեր կենսաբանական ժամացույցներին՝ մեծացնելով անքնության վտանգը: Այս մասին հայտնում է joinfo.ua-ն:

Բանն այն է, որ պայծառ լույսի տակ մեր օրգանիզմը չի արտադրում մելատոնին քնի հորմոնը, ինչի արտադրությունը սկսվում է երեկոյան 9-10-ը: Միաժամանակ նոթբուքի «կապույտ լույսը» համարժեք է ցերեկային «կապույտ լույսին», ինչը օրգանիզմին ազդանշան է տալիս, որ անհրաժեշտ է մնալ աշխատունակ վիճակում:

Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց առնվազն 2 ժամ առաջ այլևս չաշխատել նոթբուքով:

 

Լրահոս

Դիտել ավելին