Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Ռուհանին կհանդիպեն

04 Հոկտեմբեր, 2017 16:31
 Էրդողանն ու Ռուհանին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), որտեղ կմասնակցի Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ ժողովին։

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Էրդողանը Իրանում հանդիպելու է նախագահ Հասան Ռուհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի հետ, որոնց հետ կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։ 

Օրակարգային թեմաներից են լինելու իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, սիրիական ճգնաժամի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Աստանայի բանակցությունները։ Դրանք  նպատակ ունեն կարգավորել Սիրիայում ստեղծված իրավիճակը։

Նշում է, որ Էրդողանը Իրան  կատարելիք այցի ժամանակ մեկ անգամ ևս կրկնելու է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցի կարևորության մասին։

Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը կխոսի նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացնելու մասին, որոնք այժմ հասնում են 30մլրդ դոլարի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին