Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը մերժեց ԵԼՔ-ի` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը

04 Հոկտեմբեր, 2017 10:25
Խորհրդարանը մերժեց ԵԼՔ-ի` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ազգային ժողովը մերժեց ԵԼՔ խմբակցության՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

«ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին կողմ քվեարկեց 10 պատգամավոր, դեմ` 79:

 Նախագիծը քննարկման էր ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նախագծի ընդունման նպատակը «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելն ու Ազգային ժողովին օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելն էր:

Առաջարկվում էր հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանել 2 ամիս, որն անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի որոշմամբ կարող է երկարացվել եւս 1 ամսով:  Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու էր աշխատակարգային կարգով հրավիրվող փակ նիստերի ձեւով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին