Կարևոր իրադարձություններ

«Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր. է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը». Նիկոլ Փաշինյան

03 Հոկտեմբեր, 2017 11:50
 «Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր. է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը». Նիկոլ Փաշինյան

Այսօր` հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում «Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյան` 1/3-րդ-ով նիստ անելը հնարավոր համարելը զավեշտալի որակեց.

«Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ ՀՀԿ մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել ու ասում եք, թե մեկ-երկու անդամ ունեցող խմբակցությունը ո՞նց կարող է հանրաքվե նախաձեռնել։ Էդ Ընտրական օրենսգիրքը դուք եք մշակել, ընդունել, ընենց անեիք, որ էդ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում իշխանությունը հայտարարում էր, թե ընդդիմությանը գործիքներ են տրվում, բայց այժմ իշխանությունն ասում է, թե ընդդիմությունը կարող է բնականոն ընթացքը խանգարել։

«Բնականոն ընթացքի մասին ձեր պատկերացումը ո՞րն ա, որ հարցեր կա՞ն, չկան, դեմ կա՞, չկա, կողմ՝ բոլորը։ Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենացը, է՞ս ա ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին