Կարևոր իրադարձություններ

Ռոհանին ու Էրդողանը կքննարկեն Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի հարցը

03 Հոկտեմբեր, 2017 11:26
Ռոհանին ու Էրդողանը կքննարկեն Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)՝ հանդիպելու նախագահ Հասան Ռուհանիի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցը, հանդիպմանը քննարկվելու է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի հարցը, որին դեմ էին եղել Թուրքիան և Իրանը:

Կողմերը կխոսեն նաև Սիրիայում ստեղծված անվտանգության գոտու հարցերի շուրջ: Այժմ  Իրանը և Թուրքիան ունեն նախնական համաձայնություն, որով 500 թուրք զինվոր պետք է տեղակայվի Սիրիայի Իդլիբ քաղաքի հյուսիսային հատվածում, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել:  Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկելու են նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու խնդիրը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նշյալ հարցերը մի քանի օր առաջ քննարկվել էին նաև Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ընդգծվում  է, որ Էրդողանը Ռուհանիին կիրազեկի, թե ինչ հարցեր են քննարկվել Անկարայում Պուտինի հետ:

Աղբյուրը նշում է, որ Իդլիբում բացի Թուրքիայից կտեղակայվեն ևս 2 երկրի զինված ուժեր, որոնց անունները չի հրապարակվում:

Էրդողանը  հոկտեմբերի 9-10 ընկած ժամանակահատվածում կլինի Ուկրաինայում, իսկ 10-11-ին՝ Սերբիայում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին