Կարևոր իրադարձություններ

Բռնությունների ալիքը Իսրայելում շարունակվում է. կան սպանվածներ

13 Հոկտեմբեր, 2015 23:55
Բռնությունների ալիքը Իսրայելում շարունակվում է. կան սպանվածներ

Բռնությունների ալիքը, որ նկատվում է Իսրայելում վերջին օրերին, խիստ սրվել է այսօր, երբ երեք իսրայելցիներ սպանվել են, իսկ 20-ից ավելին՝  վրավորվել Երուսաղեմում և երկրի կենտրոնական մասերում կատարված հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն։

Երեք իսրայելցիներ մահացել են, երբ երկու մարդ կրակ են բացել ատրճանակից և սկսել են կրակել ավտոբուսի ուղևորների վրա նախքան ոստիկանների կողմից ոչնչացվելը։

Մի քանի րոպե անց ևս երեք իսրայելցիներ մեքենայի տակ են ընկել, որից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել դանակով հարվածներ հասցնել վիրավորներին։ Հարձակում գործողը ձերբակալվել է։ Ըստ ոստիկանության տվյալների, երեք հարձակվողներն էլ եղել են Երուսաղեմի արևելյան մասում ապրող արաբներ։

 

Լրահոս

Դիտել ավելին