Կարևոր իրադարձություններ

Կուբացի երգչուհին ուղերձ է գրել և շշի մեջ դնելով նետել է ծովը. «Իրմա» փոթորիկն այն հասցրել է Ֆլորիդայի ափերը

30 Սեպտեմբեր, 2017 23:43
Կուբացի երգչուհին ուղերձ է գրել և շշի մեջ դնելով նետել է ծովը. «Իրմա» փոթորիկն այն հասցրել է Ֆլորիդայի ափերը

Կուբացի արընդբի ոճի կատարող Չիլա Լինը, ով հաջողության է հասել դեռևս պատանի տարիներից, ցանկանում է հասնել ավելիին և միջազգային աստղ դառնալ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, երգչուհու այդ ձգտումն է, որն դրդել է նրան երկտող գրել և այն տեղադրելով գինու շշի մեջ՝ նետել ծովը: Աֆրո-կուբայական աստվածուհուն ուղղված նրա նամակը, որում հաջողակ կարիերայի շարունակություն էր խնդրում իր համար, երգչուհին ծովն է նետել Հավանայի ափամերձ եկեղեցու հարևանությամբ:

Չիլայի խոսքով՝ ինքը կցանկանար, որ իր կարիերան նույնքան երկար -ճանապարհ անցներ, որքան և նամակը պարունակող շիշը:

Նա երբեք չէր մտածի, որ այն 650 կմ տարածություն անցնելով կհայտնվեր Ֆլորիդայի ափերի մոտ:

Նրա նամակը հայտնաբերվել է մի քանի ամերիկացու կողմից այս ամիս, երբ «Իրմա» փոթորիկը հանդարտվել է: Իսպաներեն գրված նամակը թարգմանելու համար նրանք դիմել են մոտակա կուբայական ռեստորանի տիրոջը: Կատարվածից հետո մեքսիկացին իր ռեստորանում այսուհետ միացնում է բացառապես Լինի երաժշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին