Կարևոր իրադարձություններ

Այսօր Մոնիկա Բելուչին դարձավ 53 տարեկան (լուսանկարներ)

30 Սեպտեմբեր, 2017 12:32
Այսօր Մոնիկա Բելուչին դարձավ 53 տարեկան (լուսանկարներ)

Այսօր Մոնիկա Բելուչին դարձավ 53 տարեկան: Նա ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

1988 թվականին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թվականին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նյու Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար (Ֆրանսիա)։

2001 թվականի փետրվարին «Esquire Magazine’s» ամսագիրը, «Desire featured Ms»-ի տեի միասին, հրապարակում է Մոնիկայի լուսանկարները կազմի վրա և նրա մասին լրատվություն է հրապարակում հինգ էջի վրա։ 2003 թվականին նրա լուսանկարները նաև հայտնվում են մեկ ուրիշ ամսագրի կազմին, այս անգամ «Maxim»-ի։ 2004 թվականին դերասանուհին գլխավորում է «Ask Men’s»-ի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակը։ Մոնիկայի մոդելային կարիերան ղեկավարում է նյու յորքյան «Elle+» գործակալությունը։

1997 թվականին Մոնիկա Բելուչին աշխատում էր երեք ֆիլմերում՝ «Ստրես» («Stressati»), «Վատ ոճ» («Mauvais genre»), «Ինչպիսին դու ինձ ուզում ես» («Come mi vuoi»), իսկ 1998 թվականի չորս ֆիլմերում՝ «Վայելք» («Le Plaisir»), «Տոն չի լինի» («L'ultimo capodanno»), «Նրանց մասին, ովքեր սիրում են», «Կոմպրոմիս» («Compromis»)։ Նկարահանվելու առաջարկություններ շարունակում են ստացվել ամբողջ աշխարհից, սակայն Մոնիկան նրանց վերաբերվում էր շատ պահանջկոտ, փորձելով ընտրել միայն այն դերերը, որտեղ նրա դերասանուհու տաղանդը կարող է բացահայտվել ամբողջությամբ։

Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարտհով մեկ հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են շողշողուն ամսագրերի շապիկներին։ «Մալենա» («Malèna») ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ շքեղությամբ։ Դերասանուհու գեղեցկությունը և հմայքը դերասանական վարպետության հետ միատեղ գերում են բոլոր հանդիսականների և քննադատների սրտերը։

Դերասանուհին հաճախ խոստովանում էր, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011 թվականին դերասանները միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'am3re») ֆիլմում։

2011 թվականի հոկտեմբերին Մոնիկան դառնում է «Oriflame» ընկերության «Արքայական թավիշ» (անգլ.՝ Royal Velvet) բարեփոխված շարքի դեմքը, իսկ 2012 թվականին՝ «Dolce & Gabbana» կոսմետիկական ընկերության դեմքը։

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին