Կարևոր իրադարձություններ

«Արտագաղթի պատճառները շատ են»

28 Սեպտեմբեր, 2017 14:28
Հեղինակ՝ Արմեն Հարությունյան
«Արտագաղթի պատճառները շատ են»

Արտագաղթի պատճառները շատ են , բայց այն հաստատապես կարող էր կիսով չափ կրճատվել, եթե վերացվեր նոր պատերազմի կամ նոր լայնածավալ բախումների տարեցտարի ահագնացող վտանգը։ Սակայն խնդիրն այն է, որ այդ անկայուն և հեղհեղուկ իրավիճակը ձեռնտու է մեր երկրի իշխանություններին, քանզի նրանք այդպիսով հնարավորություն են ստանում վերարտադրվելու տասնամյակների ընթացքում․․․ Իրականությանը չեն համապատախանում այն կարծիքները, որ Ռուսաստանն է որոշում, թե ով պետք է լինի մեր երկրի ղեկավարը․․․ Այդ երկրի համար մեկ է, թե ով կլինի ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ կամ վարչապետ, քանզի նրանք վստահ են, որ ցանկացած պահի, երբ ՀՀ ղեկավարները կփորձեն մի լուրջ հակառուսական քայլ կատարել, իրենք ի վիճակի կլինեն մի քանի ժամում կարգի բերել ամեն ինչ․․․ Իրականում մեր երեք կառավարություններն էլ միշտ եղել են եվրոպայի կամակատարը։ Հենց այնտեղից էլ <<արգելել>> են, որ Հայկական ջոկատները շարժվեն դեպի Քուռ գետ․․․ Իսկ այդ տարածքները ոչ միայն անհրաժեշտ էին, այլև միակ միջոցն էին կայուն խաղաղության և հզոր ռազմական պոտենցիալ ստեղծելու համար, մի հնարավորություն, որը անտեսվեց և բաց թողնվեց մեր ձեռքից․․․ Իսկ եվրոպային ձեռնտու էր զինադադարից հետո հաստատված անկայուն իրավիճակը՝ հաշվի առնելով եվրոպայի հեռակա նպատակները․․․ Զինադադարից հետո մերոնք շարունակեցին անել այն, ինչ թելադրվում էր եվրոպայից՝ վարկեր տրամադրելու միջոցով, իսկ Ռուսաստանին ձեռնտու էր բյուջեն յուրացնող կառավարությունը, որին հենց այդ պատճառով ավելի հեշտ էր ուղղորդել։ Իսկ եվրոպան պահանջում էր, որ մեր երկիրը խուսափի պատերազմից, մարտունակ ու կարգապահ բանակ ստեղծելու փորձերից։ Իշխանություններին դա ձեռնտու էր, որովհետև նրանք արդեն հանգիստ խղճով կարող էին յուրացնել այն փողերը, որոնք պետք էր օգտագործել բանակի վերազինման և մարտունակության բարձրացման վրա․․․ Այնպիսի տպավորություն է, որ Աստված չի սիրում մեզ․․․ և մեր ամբողջ պատմության ընթացքում մի հզոր դիկտատոր չի եղել մեր երկրի ղեկավարը, որն իր անսասան կամքով բոլոր սուտի ապերասաններին այնպես լռեցներ, որ նրանք որպես տեսակ վերանային մեր ազգի միջից․․․ ինչպես Պետրոս Առաջինը, Նապոլեոնը, Չինգիզ Խանը․․․

 

Լրահոս

Դիտել ավելին