Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Տաք շոկոլադն ակտիվացնում է ուղեղը

13 Հոկտեմբեր, 2015 23:22
Տաք շոկոլադն ակտիվացնում է ուղեղը

Գիտնականները պարզել են, որ դեպի գլխուղեղ արյան վատ հոսք ունեցող տարեց մարդիկ կարող են բարելավել իրենց մտավոր ունակությունները՝ օրական խմելով ընդամենը 2 բաժակ տաք շոկոլադ: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:

Բացահայտման հեղինակը բժիշկ Ֆարզանե Սորոնդն է՝ Բոստոնի կանացի հոսպիտալից:

Իրենց հետազոտության համար գիտնականներն ընտրել են 60 կամավորի՝ միջինը 73 տարեկան: Փորձից առաջ նրանց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցներին խնդրել են 1 ամիս ամեն օր օգտագործել 2 բաժակ տաք շոկոլադ, որը հարուստ է ֆլավոնոլներով, երկրորդ խմբին՝ ֆենոլային միացությունների խմբի ցածր պարունակությամբ շոկոլադե ըմպելիք: Նաև կամավորներին խնդրել են հետազոտության ընթացքում ոչ մի ուրիշ շոկոլադ չօգտագործել:

Գիտնականները ստուգել են գլխուղեղի աշխատանքի տարբերությունը շոկոլադով ըմպելիքի օգտագործումից առաջ և հետո: Բոլոր մասնակիցներին առաջարկվել է առանձին կետերը միացնել մեկ նկարում:

Պարզվել է՝ հետազոտությունից առաջ տարեցներն այդ առաջադրանքը կատարել են միջինը 167 վայրկյանում, իսկ հետո՝ 116:

Գիտնականները եզրակացրել են, որ ֆլավոնոլների բարձր պարունակությամբ շոկոլադն իսկապես նպաստում է դեպի գլխուղեղ արյան հոսքի բարելավմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին