Կարևոր իրադարձություններ

Հնդիկ ուսանողների մտահոգիչ սելֆին. մինչ նրանք լուսանկարվում են, ընկերներից մեկը խեղդվում է նրանց կողքին

26 Սեպտեմբեր, 2017 22:37
Հնդիկ ուսանողների մտահոգիչ սելֆին. մինչ նրանք լուսանկարվում են, ընկերներից մեկը խեղդվում է նրանց կողքին

Հնդկաստանի Բանգալոր քաղաքի ազգային քոլեջի ուսանողների համատեղ լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, համատեղ հանգստի մեկնած մի խումբ երիտասարդներ պատկերված են սելֆի անելիս, մինչդեռ նրանցից մի քանի մետր հեռավորությամբ իրենց ընկերներից մեկը խեղդվում է։

Ընկերներին, թվում է, ընդհանրապես չի մտահոգում իրենց շուրջ կատարվողն ու այն, որ մարդ է խեղդվում իրենց կողքին: 17-ամյա ուսանողի կորուստը նրանք նկատել են միայն վերադառնալիս:

Ինչպես հաղորդվում է, մահացած երիտասարդի ծնողները նրա մարմինը տեղադրել են քոլեջի դիմաց և նստել նրա կողքին՝ ի նշան իրենց բողոքի: Նրանք մեղադրում են անտարբեր ուսուցիչներին, որոնք ուշադիր չեն եղել ջուրը չմտնելու իրենց հրահանգն անտեսած ուսանողների նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին