Կարևոր իրադարձություններ

Ընդգծվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

26 Սեպտեմբեր, 2017 20:34
Ընդգծվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտյեին համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր նախաձեռնություններում: Նշելով, որ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, Վիգեն Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակին համապատասխան պաշտպանության բնագավառում ևս համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Դեսպան Շարպանտյեն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի առավել զարգանալ:

 

Լրահոս

Դիտել ավելին