Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը միջուկային զենքից լիովին հրաժարվելու կոչ է արել

26 Սեպտեմբեր, 2017 20:17
Հռոմի պապը միջուկային զենքից լիովին հրաժարվելու կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լիովին հրաժարվել միջուկային զենքից և իրագործել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին համաձայնագիրը։ Այս մասին քահանայապետը գրել է իր թվիթերյան էջում։

«Կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհը լինի առանց միջուկային զենքի՝ կիրառելով չտարածման մասին պայմանագիրը։ Կհրաժարվենք մահվան այդ գործիքներից»,-ասվում է միկրոբլոգում, որը հասանելի է 9 լեզուներով։

Հռոմի պապի թվիթերյան իտալերեն միկրոբլոգի ընթերցողների թիվը միայն կազմում է ավելի քան 4.6 մլն։

Let us commit ourselves to a world without nuclear weapons by implementing the Non-Proliferation Treaty to abolish these weapons of death.

 

Լրահոս

Դիտել ավելին